Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի թագավորության դեսպան

Նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի թագավորության դեսպան
Պաշտոնական
19:00, 12 ноябрь 2021
Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սոս Ավետիսյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- ասված է նախագահի հրամանագրում։

Նշենք, որ Սոս Ավետիսյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: