Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշակ Կարապետյանն ազատվեց ՊՆ նախարարի պաշտոնից․ Պաշտպանության նախարար նշանակվեց Սուրեն Պապիկյանը․ Նախագահի հրամանագրերը

Արշակ Կարապետյանն ազատվեց ՊՆ նախարարի պաշտոնից․ Պաշտպանության նախարար նշանակվեց Սուրեն Պապիկյանը․ Նախագահի հրամանագրերը
Պաշտոնական
12:51, 15 ноябрь 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Պն նախարար Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սուրեն Պապիկյանին նշանակելու մասին։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից: 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար: