Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղեկությունը, թե իբր Իջևանի ու Շամշադինի սահմանին թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Տեղեկությունը, թե իբր Իջևանի ու Շամշադինի սահմանին թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Պաշտոնական
23:30, 07 март 2021
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:
Մասնավորապես, տեղեկություններ են շրջանառվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն: Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց: