Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել
Պաշտոնական
14:47, 16 ноябрь 2021
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ այսօր Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի արդյունքում հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի երկու զինծառայող է վիրավորվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ վիրավորներին առաջնային բուժօգնություն է ցուցաբերվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 16-ին ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողություննե