Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հարձակումն ուղեկցվում է լայնածավալ ապատեղեկատվական արշավով․ ՀՀ ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ գործողություններ չի իրականացնում. ՊՆ

Ադրբեջանի հարձակումն ուղեկցվում է լայնածավալ ապատեղեկատվական արշավով․ ՀՀ ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ գործողություններ չի իրականացնում. ՊՆ
Պաշտոնական
16:14, 16 ноябрь 2021
Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։

Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։