Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կփորձեմ արդարացնել ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները. նորանշանակ փոխվարչապետ

Կփորձեմ արդարացնել ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները. նորանշանակ փոխվարչապետ
Պաշտոնական
11:56, 25 ноябрь 2021
  
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց փոխվարչապետի պաշտոնում նշանակված Համբարձում Մաթևոսյանին: «Նա նախորդ երեք տարիներին պաշտոնավարել է որպես Արմավիրի մարզպետ»,- նշեց վարչապետը:

«Գիտեք, որ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել պարոն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: Ես ուզում եմ պարոն Մաթևոսյանին շնորհավորել փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նորանշանակ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց. «Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հաջողություն մաղթեց նորանշանակ փոխվարչապետին. «Հաշվի առնելով Արմավիրի մարզպետի պաշտոնում պարոն Մաթևոսյանի գործունեությունն ու արդյունավետ աշխատանքը՝ կարծում եմ, որ ամեն ինչ կընթանա հաջող ընթացքով, և ես իմ ուժերի ներածի չափով պատրաստ եմ աջակցելու փոխվարչապետին բոլոր հնարավոր օղակներով, բնականաբար նաև տարածքային կառավարման մարմինները իրենց դերակատարմամբ կնպաստեն այդ աշխատանքին»: