Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահականը հերքում է լուրերը, թե Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում

Նախագահականը հերքում է լուրերը, թե Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում
Պաշտոնական
14:38, 09 март 2021
Որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին․ ապա Արմեն Սարգսյանը Երևանում՝ Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն