Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա
Պաշտոնական
16:39, 27 ноябрь 2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2021 թվականի դեկտեմբերի 12-ից 14-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Անդրեասյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- նշված է որոշման մեջ։