Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Պաշտոնական
16:39, 29 ноябрь 2021
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում: 

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Սանկտ-Պետերբուրգի քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: