Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նվեր Պետրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական

Նվեր Պետրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական
Պաշտոնական
17:22, 29 ноябрь 2021
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Նվեր Պետրոսյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք, որ Պետրոսյանը նախկինում զբաղեցրել է Արմավիրի մարզպետի խորհրդականի պաշտոնը, երբ մարզպետ էր Համբարձում Մաթևոսյանը։