Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ վնասազերծել է արցախի 65-ամյա քաղաքացուն․ РИА Новости

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ վնասազերծել է արցախի 65-ամյա քաղաքացուն․ РИА Новости
Պաշտոնական
16:54, 03 декабрь 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում միջադեպի մասին, փոխանցում է РИА Новости-ն։

«Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի դիրքերից մեկում մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողը հարձակման է ենթարկվել ծագումով հայի կողմից»,- ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իբր «տղամարդը փորձել է խլել ադրբեջանցի զինծառայողի զենքը, իսկ Ադրբեջանի զինծառայողը նախ կրակել է օդ, այնուհետև վնասազերծել նրան: Դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահներին  և ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնին։ Տարվում է հետաքննություն»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։