Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, մի քանի վիրավոր․ ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է

Սահմանին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, մի քանի վիրավոր․ ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է
Պաշտոնական
15:32, 10 декабрь 2021
Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններով ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։

Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։