Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

ԱՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների
Պաշտոնական
18:02, 10 март 2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ,հայտնում են նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը կարևորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ, մասնավորապես, Կարմիր Շուկա գյուղի պաշտպանության գործում, ինչի շնորհիվ ադրբեջանական կողմից չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը և իրականացնել նախապես պլանավորած առաջխաղացումը:

Արցախի պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նախագահը ներկաներին հանձնել է բարձր պետական պարգևներ: