Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը և Գագիկ Ջհանգիրյանը քննարկել են դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը և Գագիկ Ջհանգիրյանը քննարկել են դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր
Պաշտոնական
14:51, 14 декабрь 2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին:

Քննարկվել են նաև դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը: