Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Այնուհետև ՀՀ վարչապետն ուղեւորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ առանձնազրույց է տեղի ունենալուՎրաստանի վարչապետ  Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Վրաստանի միջևտնտեսական  համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: