Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին

Արայիկ Հարությունյանն  ընդունել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին
Պաշտոնական
17:44, 12 март 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով բռնագաղթված քաղաքացիների, գերիների և այլ քաղաքացիների իրավունքների նկատմամբ թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը և դրանց իրավական հետևանքները: Պայմանավորվածություն է ձեռքբերվել վերոնշյալ խնդիրների վերհանման և դրանց պատշաճ քննության կազմակերպման ուղղությամբ սերտորեն համագործակցել ԱՀ լիազոր պետական մարմինների հետ: