Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Լուսինե Մարտիրոսյանը

Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Լուսինե Մարտիրոսյանը
Պաշտոնական
17:15, 10 январь 2022
Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է 2022 թվականի իր առաջին երկու որոշումները, համաձայն որոնց նա այսուհետ նոր մամուլի քարտուղար է ունենալու։

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։ Առաջին որոշումով Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից, իսկ երկրորդով Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է նույն պաշտոնում։

Նժդեհ Հովսեփյանը նշանակվել էր մամուլի քարտուղարի պաշտոնում դեռևս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2021-ի հունվարին։

Լուսինե Մարտիրոսյանը աշխատել է որպես արդարադատության նախարարի մամուլի խոսնակ 2012-ի, դեռևս նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրոք։ Այնուհետև աշխատել է նաև Հովհաննես Մանուկյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Արտակ Զեյնալյանի Ռուստամ Բադասյանի ու Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ։