Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Փաշինյանը hեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Փաշինյանը hեռախոսազրույց են ունեցել
Պաշտոնական
13:28, 12 январь 2022
Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։

«Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները՝ նպաստելով հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։

Ըստ հաղորդագրության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով: