Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Պաշտոնական
16:24, 12 январь 2022
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ 

Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Գրիգոր Մինասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։  AM իրավաբանական ընկերության հիմնադրման պահից այդ ընկերության կառավարիչն է: Գրիգոր Մինասյանը նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիրն է և, որպես կառավարող մասնակից, 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը:

2011 թվականից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO): Նա այդ միջազգային իրավաբանական կառույցի տնօրենների խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է, ում հետ, սակայն, ունի անձնական բարդ հարաբերություններ։