Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք

ՀԱՊԿ-ի հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք
Պաշտոնական
10:04, 14 январь 2022
ՀԱՊԿ-ի հայ խաղաղապահները Ղազախստանից մեկնել են հայրենիք, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմը, որ կատարել է Ղազախստանի Հանրապետությունում սոցիալ-նշանակալի օբյեկտների պահպանության խնդիրները, ավարտելով «Ալմաթի» օդանավակայանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներում բեռնումը, վերադառնում է տուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայ, բելառուս և տաջիկ խաղաղապահների տուն վերադառնալու համար գործի են դրվել Ռուսաստանի ռազմատրանսպորտային ԻԼ-76 ինքնաթիռները: