Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հեքստրային Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հեքստրային Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Պաշտոնական
11:40, 14 январь 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային՝ Նիդերլանդների արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ:

Թվիթերյան իր էջում Միրզոյանը գրել է.

«Շնորհավորում եմ Վ.Բ. Հեքստրային՝ արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման համար՝ հիմնված ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա»։