Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ
Պաշտոնական
18:03, 14 январь 2022
Մոսկվայում այսօր՝ հունվարի 14–ին,  տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում է ԱԳՆ-ի  պաշտոնական կայքը։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։