Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահե Գրիգորյանը գործուղվում է ՌԴ

Վահե Գրիգորյանը գործուղվում է ՌԴ
Պաշտոնական
10:33, 18 январь 2022
Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  2022 թվականի հունվարի 25-ից 28-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման
հարցերով հանձնաժողովի քսաներկուերորդ նիստին մասնակցելու նպատակով: Վարչապետի՝ հունվարի 18-ի որոշումից  տեղեկանում ենք, որ Վահե Գրիգորյանի՝ ՌԴ (Սանկտ Պետերբուրգ) գործուղման օրապահիկի ծախսը կատարվելու է 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:  «Ընդունել ի գիտություն, որ Վահե Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։ 

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքի գործերի նախարարություն ներկայացնելը»,-տեղեկանում ենք կառավարության կայքում զետեղված որոշմումից: