Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը հանդիպել է Շուշի քաղաքի մի խումբ տնտեսվարողների հետ

Արցախի նախագահը հանդիպել է Շուշի քաղաքի մի խումբ տնտեսվարողների հետ
Պաշտոնական
18:37, 13 март 2021
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել Շուշիում:Այս մասին հաղորդում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում:

Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը: