Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացել

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացել
Պաշտոնական
15:37, 19 январь 2022
ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը: 

Հարցին՝ ո՞րն է նրա աշխատանքից ազատման պատճառը, խոսնակը նշեց. «Դավիթ Գասպարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այլ մեկնաբանություն չունենք»:

Նշենք, որ Դավիթ Գասպարյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020-ի մայիսին՝ Ռուստամ Բադասյանի որոշմամբ: