Հորդորում ենք զերծ մնալ կեղծ լուրեր հրապարակելուց. ՊԲ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Պաշտոնական
Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը։
«Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջեւ գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։