Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի միջև քաշքշուկ չի եղել․ ՀՀ ՊՆ

Անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի միջև քաշքշուկ չի եղել․ ՀՀ ՊՆ
Պաշտոնական
00:08, 14 март 2021
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր օրերս, Արցախում, ԱՀ պաշտպանության նախարարության շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարի միջև:
Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի, դեկտեմբերին: Այցի ընթացքում, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված, առավել ևս`կեղծ տեղեկություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ