Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարը և Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ

ԱԽ քարտուղարը և Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ
Պաշտոնական
17:04, 26 январь 2022
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 26-ին հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ:

Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը: