Մերի Մարգարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, համակարգելու է կադրային ոլորտը. Հրաչյա Սարգսյան

Պաշտոնական
Մերի Մարգարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդական: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետի խոսքով՝ իր խորհրդականը կուրացիա է անելու Երևանի քաղաքապետարանում կադրային քաղաքականությունը. «Ես արդեն տիկին Մարգարյանին մատնանշել եմ այն ուղղությունները, որոնցով մենք պետք է առաջ շարժվենք և իրականացնենք իրական բարեփոխումներ, ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել համայնքային ծառայությունը»:
Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ որոշում է կայացրել, որպեսզի քաղաքապետարանի՝ կադրային քաղաքականությամբ զբաղվող ՄՌԿ վարչությունը գործի իր ենթակայության տակ: