Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը հետևել է նոր կառուցվող զորամասի շինարարական աշխատանքների ընթացքին․ տեսանյութ

Հանրապետության հարավային սահմանագոտի կատարած աշխատանքային այցի երրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մի շարք զորամասերում, որտեղ հետևել է մարտավարամասնագիտական գործնական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցվող   զորամասի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Սուրեն Պապիկյանը կարևորել է, որ խստորեն պահպանվեն լայնածավալ շինարարական աշխատանքների որակական ամենաբարձր չափորոշիչներն ու դրանք ավարտելու համար սահմանված ժամկետները: