Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել. «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

Պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել. «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ
Պաշտոնական
11:34, 16 март 2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Ներկայացնում ենք «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը.

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, անցավ կառուցողական մթնոլորտում, և հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։ Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին և Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության և նվիրվածության համար»։