Քաղաքացիակենտրոն
լրատվություն

« Առաջիկայում կիրականացվի ամպուտացված անձանց համար բազմաֆունկցիոնալ պրոտեզավորում»․ Սոցապ նախարար

« Առաջիկայում կիրականացվի ամպուտացված անձանց համար բազմաֆունկցիոնալ պրոտեզավորում»․ Սոցապ նախարար
Պաշտոնական
14:53, 16 март 2021
Այսօր մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ սոցապ․ նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց զեկույց 2020 թվականին սոցիալական ոլորտի աշխատանքների մասին։
 
Նրա խոսքով՝ տարեսկզբից կեսաթոշակների և նպաստների համակարգում  փոփոխություններ են կատարվել։ Նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 26.500 դրամ, աշխատանքային և զինովորական կենսաթոշակի հիմնական չափը 18.000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 950 դրամ:
 
Ավելացվել է 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը՝ սահմանվելով 300.000 դրամ, մինչ այդ առկա 50 և 150.000 դրամների փոխարեն: 

 
« Հիմնական աշխատանքները սկսած 2020 թվականի արդնեն երկրորդ եռամսյակից ուղղված են եղել համավարակով պայմանավորված սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես 11 միջոցառում է իրականացվել կոռոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում՝ սոցիալական հատվածի մասով, որի ֆինանասվորումը կազմել է ավելի քան 25 միլիարդ դրամ»,- նշեց պարոն Առաքելյանը։

 Մոտ մեկ միլիոն քաղաքացի դարձել է այս միջոցառումների շահառու:

 Աջակցման ծրագրերի հաջորդ խումբը պայմանավորված է եղել Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը, մասանավորապես, պատերազմից անմիջապես հետո կառավարությունը նախաձեռնել է մի քանի միջոցառում, որոնք ուղղված են արցախահայության սոցիալական խնդիրների կարգավորմանը:

 
«Սոցիալական ոլորտի վերաբերվող միջոցառումները 15-ից ավելին են:
Նախորդ տարվանից սկսած՝ հատկացումները հասնում են մոտ 25 միլիարդի: Ծրագրերի զգալի մասը, դեռևս, շարունակվում են և ևս 30 միլիարդով ծրարգերի ֆինանսավորումը կավելանա», - նշեց նախարարը։

 
Այս աջակցության ծրագրերը ուղիղ ֆինանսական աջակցություններ են եղել Արցախի քաղաքացիներին, մի մասը Արցախի հաշվառումներ ունեցող քաղաքացիներին ուղղված, մյուս մասը այն արցախցիներին, որոնք նախկինում բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում։
 
Առաքելյանը նշեց, որ նաև Արցախի կառավարության հետ համատեղ են աշխատանքներ կատարվել,  մասնավորապես, ֆինանսավորվել են նախորդ տարվա վերջին կենսաթոշակների վճարումը Արցախի Հանրապետությունում, և իրականացվել Արցախի բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցում:

 Մյուս խումբը վերաբերվում է պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին ուղղված և վիրավորում ստացած անձանց աջակցությանը։

 
« Ծրագրեր են իրականացվել, մինչև վերջնական կարգավիճակի հստակեցումը, անհայտ կորած անձանց ընտանիքների և ծանր վիրավորում ստացած քաղաքացիների համար՝ 6 ամսվա ծրագիր՝ 300.000 դրամի չափով: Բացի ֆինանսական աջակցությունից, իրականցվել է նաև հաշմանադամության խմբի պարզեցում, որը հնարավորություն տվեց արագ այդ հարցը կարգավորել»,- նշեց նա։
 
Նախարարի խոսքով՝ այժմ հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը իրականացվում է բուժհաստատություններում և քաղաքացիների բնակության վայրերում և անընհատ քաղաքացիների կարիքների գնահատում է իրականացվել ու համաձայն որոշմանը, առաջիկայում նաև կիրականացվի ամպուտացված անձաց համար միջազգային չափանիշներկն համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոտեզավորում»: