Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի տնօրեն

Պաշտոնական
Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Երևան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի տնօրեն: Այսօր՝ փետրվարի 21-ին, Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու, շնորհավորելով Հովհաննես Մանուկյանին, ընդգծեց, որ բարդ աշխատանք է սպասվում, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխություններ:
«Նախկինում ես առաջարկել էի, որ մեր սանմաքրման աշխատողների քանակն ավելացնենք ևս 200 աշխատողով, ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է իրականացնենք, որպեսզի տարբեր ռիսկեր կարողանանք չեզոքացնել. ես վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ կկարողանանք իրականացնել»,- հավելեց քաղաքապետը: