Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ՊՆ-ը հերքում է սահմանին կրակոցների մասին Բաքվի հերթական հաղորդումը

Հայաստանի ՊՆ-ը հերքում է սահմանին կրակոցների մասին Բաքվի հերթական հաղորդումը
Պաշտոնական
10:39, 24 февраль 2022
Ադրբեջանի ՊՆ-ն, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց։ 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։