Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին
Պաշտոնական
16:05, 24 февраль 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Էստոնիայի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք հայ-էստոնական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչին մեծապես կնպաստիՀայաստանի և Եվրամիության միջև ստորագրված  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Էստոնիայի ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և հետագա առաջընթաց», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում: