Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում և նոր ակադեմիական քաղաքի հիմնում․ վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍՆ-ում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում և նոր ակադեմիական քաղաքի հիմնում․ վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍՆ-ում
Պաշտոնական
16:26, 17 март 2021
 «Մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որը, ըստ էության, պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակերտներին և դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրությունը»․

 Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍՆ-ում։ Իր խոսքում նա նշեց, որ կառավարությունը փորձում է ինստիտուցիոնալ հենքի վրա դնել ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի հարցը։ 

 «Մենք հիմա պատրսատվում ենք այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների աշխատավարձերի վճարման  համակարգը՝ հետևյալ տրամաբանությամբ․ հաջողությամբ ատեստավորում անցած, այսինքն, մասնագիտական որակավորումը վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը՝սկզբնական շրջանում կբարձրանա 30-ից 50-տոկոսով», - նշեց վարչապետը։
 
Նրա խոսքով՝ այս քայլը հենց ուսուցչի համար սեփական մասնագիտական վերապատրաստման խթան և մոտիվացիա կստեղծի և ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը։

«Հետագայում, համոզված եմ, այս համակարգի առավել հղկման արդյունքում կունենանք լրջագույն հաջողություններ՝ հանրակրթույան չափորոշիչ, առարկայական չափորոշիչ և ուսուցիչների ատեստավորման համակարգում», - նշեց վարչապետը։

Փաշինյանն անդրադաձավ ակադեմիական քաղաքի հիմնադրման գաղափարին, նշելով, որ պետք է բովանդակային միջավայրի փոփոխությունը զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ։

«Մեր բուհերի մեծ մասը Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով, ցանկալի է Երևանից դուրս, թեկուզ ոչ հեռու, կառուցել ակադեմիական քաղաք, որը իր միջավայրով կապահովի նոր բովանդակության ներմուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ, և այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք», -նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ կարևորագույն խնդիր է նաև այն, որ  բազմաթիվ բուհեր իրենք իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից ճափորոշիչներին և, շատ դեպքերում, ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել․ 

«Հետևաբար, ես կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա  բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը»։

Փաշինյանն այս կոնտեքստում նաև անդրադարձավ սպորտի և զարգացման կարևորությանը, նշելով, որ զարգացած սպորտ ունեցող երկրներում ուսանողական սպորտը շատ կարևոր խթան է հանդիսանում ընդհանրապես սպորտի մասսայականացման և զարգաման համար, սակայն մեզ մոտ այդ խնդիրը ակնհայտ է։

«Ես ցավով եմ արձանագրում, որ այս առումով էլ մեր բազմաթիվ բուհեր ուսանողական սպորտի զարգացման կամ նույնիսկ գոյություն ունենալու համար պատշաճ պայմաններ չունեն, և այս առոմով էլ չափազանք կարևոր եմ համարում ակադեմիական քաղաքի նախագիծը», - ասած վարչապետը։
Նա նշեց, որ չնայած բավական դանդաղ, բայց կառավորթյունը հաստատուն քայլերով գնում է դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունում։