Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարը Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը

ԱԽ քարտուղարը Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը
Պաշտոնական
14:37, 25 февраль 2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 25-ին հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ:

Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը:

Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար: