Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա այցով կմեկնի Ժնև

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա այցով կմեկնի Ժնև
Պաշտոնական
10:52, 28 февраль 2022
Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին:

ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: