Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ զրուցել են Հայաստանի ու Կանադայի ԱԳ նախարարները

Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ զրուցել են Հայաստանի ու Կանադայի ԱԳ նախարարները
Պաշտոնական
13:34, 01 март 2022
Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։

Զրուցակիցնեերը կարևորել են Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի առաքելության իրականացումը, որը նախորդ շաբաթվանից գտնվում է Հայաստանում։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ: