Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ը անդրադարձել է գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի և այլ հարցերի կարևորությանը

ՄԻՊ-ը անդրադարձել է գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի և այլ հարցերի կարևորությանը
Պաշտոնական
14:05, 01 март 2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանը Դեսպանին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակն ու դրանց իրականացման համար տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

Մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններին,  այդ թվում`  անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդմանը և հետպատերազմական հումանիտար հարցերին՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելումը, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթությունները և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակը:

Դեսպան Դիոնը բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հարցում:

Մարդու իրավունքների Պաշտպանը և դեսպան Դիոնը նախանշել են մարդու իրավունքների ոլորտում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ: