Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է
Պաշտոնական
13:11, 18 март 2021
Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հայնում է ․
Սիրելի՛ հայրենակիցներ
« ✅ Կառավարության այսօրվա որոշմամբ հավանության արժանացավ օրենսդրական նախաձեռնությունը՝ ուղղված որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերին։ 
✅Օրենքի վերջնական ընդունման արդյունքում ՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝
☑️ զոհված, 
☑️ հաշմանդամ դարձած, 
☑️ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները,  որոնք հարուցվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի»։