Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ

Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ
Պաշտոնական
10:53, 03 март 2022
ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ: Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: 

Օրակարգում ներառված է նաև ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ազատման հարցը: 

Նշենք, որ Ղուկասյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019-ի օգոստոսին, պաշտոնից ազատվել է այսօր՝  վարչապետի որոշմամբ: Իսկ Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին: