Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարունակելու ենք ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

Շարունակելու ենք ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին
Պաշտոնական
17:02, 03 март 2022
ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Ազգային Ժողովում գործընկերոջս՝ Արթուր Հովհաննիսյանի հետ, ընդունել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Դեսպանին ներկայացրել ենք Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ մեր կողմից տարվող աշխատանքները և մեծապես կարևորել Ֆրանսիայի աջակցությունը այդ ուղղությամբ։

Կարևորել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։ 

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում։