Երեւանի վարչական երկու շրջանները նոր ղեկավարներ ունեն

Պաշտոնական
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը։ Այս մասին մեզ հայտնեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից։ Մինչ այս վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Դավիթ Թումանյանն էր: Սաշա Կատվալյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ է, Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկ Լյովա Կատվալյանի որդին։ Լյովա Կատվալյանի անունով է անվանակոչվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 86 մանկապարտեզը։
Ս․ Կատվալյանը ծնվել է 1989թ. oգոստոսի 28-ին, Երևանում, մասնագիտությամբ պատմաբան է։
Աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ որպես պատմության ուսուցիչ, աշխատել է նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ և պատմության ուսուցիչ:
2018թ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: 2018թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2021թ. հունվարից Երևանի «Ա.Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում դասավանդում է հայոց և համաշխարհային պատմություն:
2021թ. նոյեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել էր նույն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։
Ըստ տեղեկությունների՝ Կատվալյանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան տեղափոխվելը ոչ միանշանակ է ընդունվել այդ վարչական շրջանի աշխատակիցների եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամների կողմից:
Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմից տեղեկացանք, որ վարչական շրջանն այժմ ղեկավարում է Ռոման Համբարձումյանը։
Նա մինչ այս Կենտրոնական ավտոկայանի տնօրենն էր։