Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունը նախատեսում է լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս 200-240 ընտանիքի բնակարանային խնդիրը

Պետությունը նախատեսում է լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս 200-240 ընտանիքի բնակարանային խնդիրը
Պաշտոնական
16:22, 18 март 2021
Պետությունը նախատեսում է 2021-ին լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս շուրջ 200-240 ընտանիքի բնակարանով ապահովման հարցը Երևանում:  Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«2.1 մլրդ տրամադրել ենք և լուծել ենք Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդիր: Այս տարվա բյուջեում էլ ունենք 2.1 մլրդ, որով կլուծենք շուրջ 200-240 ընտանիքների հարց Երևանում, և հաշվառված կմնան 260 փախստական ընտանիքներ»,-ասաց Տերտերյանը:
Թվերը սակայն կարող են որոշակիորեն փոխվել, քանի որ մի քանի տարի առաջ իրականացված հաշվառման արդյունք են:
Փոխնախարարը հույս հայտնեց, որ այդ խնդիրը կլուծվի 1-2 տարում: