Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
Պաշտոնական
16:57, 05 март 2022
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան են այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու համայնքի ղեկավարները։ 

Վերջիններս ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու դիմաց և նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել սպարապետի տուն-թանգարանում։ 

Այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում ներկաները մասնակցել են սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: