Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ ընտրությունները պաշտոնապես դեռ նշանակված չեն․ ԿԸՀ

Արտահերթ ընտրությունները պաշտոնապես դեռ նշանակված չեն․ ԿԸՀ
Պաշտոնական
18:14, 18 март 2021
«Պաշտոնապես դեռ արտահերթ ընտրություններ նշանակված չեն, երբ որ կլինեն պաշտոնապես նշանակված ընտրություններ, արդեն ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություններ կտարամադրի ԿԸՀ-ն՝ ժամկետների և գործընթացների հետ կապված»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։ 
Նա հստակեցրեց, որ արտահերթ ընտրությունները նշանակելու մասին հրամանագիր դեռ չկա, որպեսզի ԿԸՀ-ն սկսի իրականացնել օրենքով սահմանաված իր գործառույթները։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառեց, որ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։