Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում․ ներկայացվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման ընթացքը

ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում․ ներկայացվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման ընթացքը
Պաշտոնական
17:28, 09 март 2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում:

Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություններում, ինչպես նաև հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել ենստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման  գործընթացը:

Կոմիտեի ղեկավարը հարկ վճարողների սպասարկման բաժնում հետևել է աշխատանքներին, հետաքրքրվել տնտեսվարողներին մատուցվող ծառայություններով և դրանց կազմակերպման ընթացքով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հարկ վճարողների սպասարկման որակի շարունակական բարձրացումը, ինչպես նաև վերլուծական կարողությունների ընդլայնումն առանձնահատուկ կարևորություն ունի: