Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Առաքելյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Դավիթ Առաքելյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Պաշտոնական
11:19, 14 март 2022
Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 11-ին հրամանագիր է  ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 14-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-նշվում է հրամանագրում։

Վերջինս այս պաշտոնին նշանակվել էր փետրվարի 1-ին։