Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պատասխանը՝ Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին` խաղաղության պայմանագրի վերաբերյալ

Հայաստանի պատասխանը՝ Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին` խաղաղության պայմանագրի վերաբերյալ
Պաշտոնական
14:13, 14 март 2022
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են․

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։